Տասնյակ տարիներ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղն անկախ պետություն չճանաչելուց հետո այդ երկրի ղեկավարության համար հեշտ չէր հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղը «Ադրբեջանի տարածքի մաս չի կազմում»: Սակայն Իլհամ Ալիևը գնաց այդ քայլին, ինչը վաղ թե ուշ անխուսափելի էր:
Լեռնային Ղարաբաղը հասարակայնորեն «Ադրբեջանի տարածք» ճանաչելուց հրաժարվելու համար շատ մեղմ, սակայն անթերի ձև էր ընտրվել:
Ադրբեջանի օրենսդրությամբ՝ նրա տարածքում հանցագործություն գործած անձանց նկատմամբ Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում կարելի է հայտարարել միայն այն դեպքում, երբ «հանցագործը» գտնվում է Ադրբեջանի տարածքից դուրս:
Նախօրեին Ադրբեջանի իշխանությունները պաշտոնական հայտարարություն էին տարածել, թե Գերման Ստերլիգովը գտնվում է Լեռնային Ղարաբաղում՝ միաժամանակ իմ նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելով և փաստաթղթերը Ինտերպոլին հանձնելով։ Այս մասին հայտնում էին բոլոր խոշոր ադրբեջանական լրատվամիջոցները:
Այսպիսով, Ադրբեջանը հասարակայնորեն միջպետական մակարդակով խոստովանել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածք չէ:
Իհարկե, Ղարաբաղի անկախությունը նման կերպ ճանաչելը պայմանավորված է միջազգային հանգամանքներով։ Դա արվել է զուսպ և աննկատ` այդ իմաստուն քայլին անպատրաստ ադրբեջանական հանրության առջև դեմքը պահպանելու համար:
Ողջունում եմ Ադրբեջանի ղեկավարությանը և խորապես բավարարված եմ, որ իմ համեստ անձը դարձավ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման և հայ ու ադրբեջանցի ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունների կարգավորման իրավաբանական առիթը:
Գերման Ստերլիգով՝ ռուս գյուղացի հայկական Շուշի քաղաքից: