Նորվեգիայում ամուսնացել են 79-ամյա պապիկը և 65-ամյա տատիկը: Զույգը ծանոթացել է 15 տարի առաջ: Սակայն որոշել է ամուսնանալ միայն այժմ:
Ժամանակի փորձությանը ենթարկված «նորապսակները» իրենց համար հավելյալ խոչընդոտներ են ստեղծել: Տղամարդը պետք է հորդառատ անձրևի ներքո լողալով հասներ խորանին: Նա ալիքները հաղթահարել է փեսացուի հագուստով` ջրի -14 աստիճան տաքության դեպքում:
«Եթե որոշեմ ասել` այո, ուղիղ կլողամ, իսկ եթե ոչ` հետ ծովը: Կարծում եմ` կինս երաշխիքներ էր ցանկանում»,- ասել է փեսացու Տրյուգվե Բերնհարդսենը: