Անգլիայի վեցերորդ դիվիզիոնում հանդես եկող «Ֆայլդ» ակումբը ոչ ոքի է խաղացել չեմպիոնշիփում հանդես եկող «Բոլթոն»-ի հետ (1:1):
Հետաքրքիր է, որ այդ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրել է 11-ամյա Դենիել Ֆրայերը: «Մարզիչը», որը թիմի տնային խաղերի գնդակ մատակարարող երեխաներից մեկն է եղել, ունեցել է օգնական: Իսկ օգնականը թիմի գլխավոր մարզիչ Դեյվ Չելինորն է եղել:
Նման իրադարձության պատճառ է դարձել «Ֆայլդ»-ի ղեկավարության որոշումը: Նրանք նախորդ մրցաշրջանի ավարտին խաղարկել են իրենց թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ընկերական մեկ խաղի համար: Այդ պաշտոնը պետք է ստանձներ Պոլ Կիրկհեմը, սակայն չկարողանալով ներկայանալ խաղին՝ անձնական խնդիրների պատճառով, պաշտոնը տրամադրել է 11-ամյա Դենիելին: