«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը լրագրողներին պատմել է առաջիկա մրցաշրջանում թիմի մարտավարության մասին:
«Մենք այս մրցաշրջանում կխաղանք 4-3-3 տակտիկայով: Անցած տարի մենք այդպես խաղացինք մրցաշրջանի կեսը: Դա ավելի ճիշտ է մեր թիմի համար»,- ասել է հոլանդացի մասնագետը: