Daily Mirror պարբերականի տվյալներով՝ «Էվերթոն»-ի կենտրոնական պաշտպան Ջոն Սթոունզի ծառայություններով սկսել է հետաքրքրվել նաև «Մանչեսթեր Սիթի»-ն:
Լիվերպուլյան ակումբն անգլիացի ֆուտբոլիստի համար պահանջում է 30 միլիոն ֆունտից ոչ պակաս: Սթոունզի տրանսֆերն իրականացնելու փորձեր կատարել է նաև «Չելսի»-ն, բայց երկու անգամ մերժում է ստացել:
Նախորդ մրցաշրջանում անգլիացին մասնակցել է 28 խաղի և մեկ գոլ խփել: