Երուսաղեմում դանակով զինված տղամարդը հարձակվել է սեռական փոքրամասնությունների շքերթի մասնակիցների վրա: 6 մարդ է վիրավորվել: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Միխայել Զինգերմանին:
«Կան երկու ծանր վիրավորներ, մեկը` միջին ծանրության, երեքը թեթև են տուժել: Նրանք բոլորը հիվանդանոց են ուղարկվել: Հարձակվողը հրեա է: Նա ձերբակալված է»,- ասել է գործակալության զրուցակիցը: