Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը կիսվել է International Champions Cup-ի շրջանակում «Միլան»-ի դեմ կայացած խաղից ունեցած իր տպավորություններով:
«Մենք այնքան էլ լավ չէինք խաղում, իսկ մրցակիցն արդեն մեկ շաբաթ է Չինաստանում էր և մեր պես ճանապարհ չէր անցել: Այդ պատճառով էլ «ռոսոներ»-ները լավ էին խաղում և հիանալի պրեսինգի էին դիմում:
Հեշտ չէր այդքան շոգ եղանակին ֆուտբոլ խաղալ, իսկ «Միլան»-ը մեզ համար խնդիրներ ստեղծեց»,-Բենիտեսի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով, իսկ 11 մետրանոց հարվածաշարում 10:9 հաշվով հաղթեցին մադրիդցիները: