Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի հավատում, որ երկրի ընդերքում նավթ և գազ չկա, հաղորդում է BBC-ն:
«Ռուսաստանում և այլ երկրներում նմանատիպ տարածքներում արդյունահանվում է բավականին նավթ և բնական գազ, ինչպես նաև արժեքավոր մետաղներ: Դա ցանկացած պետությունում ստեղծում է բարեկեցության և կայուն տնտեսության հիմք»,- հայտարարել է Լուկաշենկոն:
Նա պահանջել է ակտիվացնել օգտակար հանածոների հետախուզումը` զեկույցով ընդունելով բնական ռեսուրսների և շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Անդրեյ Կովխուտոյին:
«Մեր ընդերքի լուրջ ուսումնասիրության գործողությունների ծրագիրը պետք է դնեք իմ սեղանին»,- պահանջել է նա նախարարից: