Շոգ եղանակին մարդը ենթակա է ջրազրկման և ջերմային հարվածի: Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է հետևել այն բանին, թե ինչ, երբ և ինչքան ենք մենք խմում, հայտնում է toneto.net-ը:
Ոչ բոլորը գիտեն, որ լավ է ջուր խմել առավոտյան և երեկոյան: Ցերեկը ջուրը չի յուրացվում, օրգանիզմը այն դուրս է հանում քրտնքի ձևով, և մարմինը չորանում է: Ավելի լավ է ցողվել արտաքինից, իսկ շոգին խմել մոտ 200 գրամ:
Ուժեղ շոգին օգնում են տաք ըմպելիքները` սև թեյ փոքր կումերով: Սառը ըմպելիքները նույնպես նպաստում են մարմնի ջերմաստիճանի կարգավորմանը: Կովկասում և Անդրկովկասում տարածված է կաթնամթերքը:
Ինչ վերաբերում է ավելի թունդ խմիչքներին, ապա աշխարհի շատ երկրներում շոգից փրկվում են՝ խմելով սառույցով գարեջուր: Երբեմն դա թույլ է և ոչ շատ համեղ, սակայն արագ հովացնում է օրգանիզմը:
Հին հույների նման մոլդովացիները, սերբերը և ուկրաինացիները գինին խմում են ջրով:
Ընդհանրապես, ինչ էլ խմեք, կարևորը հիշելն է, որ օրգանիզմը կարող է ապրել առանց ուտելիքի մոտ մեկ ամիս, իսկ առանց ջրի՝ մի քանի օր: Եվ ամեն անգամ, երբ զգում են ծարավ, ուրեմն օրգանիզմը արդեն միացրել է պաշտպանական մեխանիզմները և սթրես է տանում: