Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել

Արթուրն ու Հովհաննեսը «Միրաժ» ակումբում քաշքշել են պարուհիների ներքնաշորերը, պահանջել են մերկանալ ու ծեծել են սեփականատիրոջ որդուն

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է Արթուր Ս.-ի և Հովհաննես Գ.-ի գործի դատական քննությունը:

24-ամյա Արթուրը և 27-ամյա Հովհաննեսը մեղադրվում են խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Ս.-ն ու Հովհաննես Գ.-ն 2014 թվականի հոկտեմբերի 26-ին, գիշերվա ժամը 1-ի սահմաններում այցելել են Նորագավիթ թաղամասում գործող «Միրաժ» գիշերային ակումբ, որտեղ ոգելից խմիչքի ազդեցության տակ իրենց սեղանի մոտ են հրավիրել պարուհիներին: Վերջիններիս համապատասխան գումար վճարելու փոխարեն Արթուրը քաշքշել է նրանց ներքնաշորերից, պահանջել է մերկանալ և, ստանալով բացասական պատասխան, հայհոյել է նրանց:

Այնուհետև երիտասարդները վիճել են ակումբի մատուցողուհու հետ և շուրջ երկու ժամ հայհոյանքներ են տվել մատուցողուհու հասցեին ու անհասցե: Հովհաննեսը մատուցողուհու հետևից բաժակ է նետել ու կոտրել:

Բարձրացված աղմուկի պատճառով ակումբի հաճախորդները հեռացել են ակումբից, խանգարվել է ակումբի բնականոն աշխատանքը:

Այնուհետև Արթուր Ս.-ն, որ բավարար գումար չունենալու պատճառով նախապես ակումբում գրավադրել էր իր բջջային հեռախոսը, ակումբի մենեջերին, ապա սեփականատիրոջ որդուն՝ Գարիկ Խ.-ին  առաջարկել է գրավ հեռախոսը փոխարինել ժամացույցով:

Մերժում ստանալով՝ նա վիճել է վերջինիս հետ, Հովհաննեսի հետ միասին հայհոյել է նրան, բռնություն է գործադրել ու բռունցքով հարվածել է Գարիկի դեմքին, սեղմել է պարանոցը՝ նրա առողջությանը պատճառելով կարճատև քայքայումով թեթև վնաս: Հովհաննեսն իր հերթին ձեռքերով ու ոտքերով է հարվածներ հասցրել Գարիկի մարմնին:

Արթուրի և Հովհաննեսի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում