ՕՊԵԿ-ը չի ծրագրում նվազեցնել նավթի արդյունահանման ծավալը կազմակերպության ներսում, այն կմնա օրական 30 մլն բարել մակարդակի վրա։ RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Նավթ արտահանող երկրների կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդալլա Սալեմ Ալ-Բադրին «Ռուսաստան-ՕՊԵԿ» էներգաերկխոսության արդյունքներով մամլո ասուլիսի ժամանակ։
«Հունիսին կայացած նախորդ հանդիպմանը մենք պայմանավորվել էինք, որ չենք նվազեցնի արդյունահանման քվոտաները։ Այժմ այն օրական 30 մլն բարել է, այդպես էլ կմնա։ Հանդիպումը հունիսին եղել է լավագույնը, մենք իրար հասկանում ենք»,- ասել է Ալ-Բադրին՝ պատասխանելով հարցին, թե ՕՊԵԿ-ի ներսում կա՞ փոխըմբռնում արդյունահանման քվոտաների նվազեցման հարցում։