Վիճակագրության համաձայն՝ յուրաքանչյուր տասներորդ մարդն առավել գրավիչ է մոծակների համար, հայտնում է adme.ru-ն: Ինչու են մոծակները ոմանց մյուսներից ավելի շատ խայթում:
Միայն էգերն են խայթում: Սերունդ տալու, ձվերի սնուցման համար նրանց կաթնասունների արյուն է հարկավոր:
Էգերը շատ խիստ ընտրություն են կատարում, քանի որ իրենց ապագա սերնդի համար նրանք լավագույն արյունն են ուզում: Ինչպես հայտնի է՝ մեզնից յուրաքանչյուրը մարմնի յուրահատուկ հոտ ունի: Եվ մոծակները 30 մետրից զգում են, թե որն է իրենց համար իդեալական հոտը:
Արյան խումբը ևս կարևոր է: Եթե մոծակին դուր է եկել ձեր հոտը, նա ձեզնից հեռու չի մնա: Կատարված փորձերը ցույց են տվել, որ մոծակներն արյան I խմբի մարդկանց 2 անգամ ավելի շատ են նախընտրում, քան II խմբի: