ՕՊԵԿ-ը երկարաժամկետ հեռանկարում ակնկալում է նավթային շուկայում կայունացում. նավթի գները կկայանունան 2016 թվականին՝ հայտարարել է ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Աբդալլա Ալ-Բադրին «Ռուսաստան-ՕՊԵԿ» էներգաերկխոսության ընթացքում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Մենք բոլորս տուժել ենք շուկայում անկայունությունից և գների տատանումից, որոնք մենք տեսնում ենք վերջին եռամսյակներին։ Ընթացիկ իրավիճակը փորձություն է նավթի բոլոր արտադրողների համար»,- ընդգծել է ՕՊԵԿ-ի ղեկավարը։