Նաիրիտցիները անժամկետ նստացույց են սկսել կառավարության դիմաց: Նրանք նշում են, որ չեն հեռանա, միչև չստանան իրենց աշխատավարձերը: Նաիրիտցիներին մոտեցավ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը և տեղեկացրեց, որ այսօրվա կառավարության նիստին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել է, որ բոլոր նաիրիտցիների աշխատավարձը 2 օրվա ընթացքում կփոխանցվեն:
«Երբ երկրի ամենաբարձր ամբիոններից մեկից այս խոստումը լսեցի, կարծում եմ, որ այն կկատարվի: Եթե երկուշաբթի ձեզ խոստացված աշխատավարձերը չստանաք, համեցեք ՄԻՊ գրասենյակ, մենք կգրանցենք բոլոր այն աշխատակիցների անունները, որոնք չեն ստացել աշխատավարձերը, և կսկսենք զբաղվել այդ ուղղությամբ: Կարծում եմ, որ անարդար է՝ աշխատակիցների մի մասին վճարել, իսկ մյուսին՝ ոչ»,- ասաց նա:
Նաիրիտցիներն էլ ասացին, որ շարունակելու են նստացույցը, քանի որ բարձր մակարդակով իրենց շատ են խաբել:
Մանրամասները՝ տեսանյութում: