Թբիլիսիում շարունակվում է Եվրոպայի օլիմպիական պատանեկան ամառային փառատոնը: Երեկ մրցապայքարի ելած Հայաստանի պատվիրակները՝ մարմնամարզուհին, երկու ձյուդոիստները և խճուղային հեծանվավազքի մասնակիցները անմասն են մնացել խաղարկված մեդալներից:
Հեռացատկորդ Ռաֆայել Շտայանը 6մ, 44 սմ արդյունքով 12-րդ ցուցանիշով դուրս էր եկել եզրափակիչ փուլ: 12 ուժեղագույնների պայքարում նա 33 սմ-ով բարելավել է նախօրյակին ցույց տված արդյունքը և եզրափակել լավագույն յոթնյակը` իրենից հետ թողնելով հինգ մրցակիցներին:
Այսօր ասպարեզ կելնեն ձյուդոիստ Կարեն Ստեփանյանը (73 կգ), լողորդներ Արտաշես Ադամյանը , Ռուբեն Ղարիբյանը (երկուսն էլ ` 100 մ. ազատ լողաոճ) և խճուղային հեծանվորդները (խմբային մրցավազք):
ՀԱՕԿ մամլո ծառայություն