Քլոյե Քարդաշյանը Քիմ Քարդաշյանի հարազատ քույրն է և ունի գրեթե նմանատիպ շքեղ կազմվածք: Օրերս աստղը ցուցադրել է այն` մասնակցելով Complex պարբերականի համար մարզական ֆոտոթեստին:
Բացի սադրիչ լուսանկարներից, Քլոյեն լուսանկարվել է նաև սպորտային գայթակղիչ հագուստներով և կարճ հարցազրույց տվել: Նա ասել է, թե ինչպես է վերաբերվում իր խորթ հոր` Բրյուս Ջենների Քեթլին Ջենների վերածվելուն, և թե ինչ է մտածում մոր` Քրիսի` երիտասարդ տղամարդկանց հետ հարաբերությունների մասին: