Հոլիվուդի գլխավոր սեքս-խորհրդանիշներից մեկը` Անտոնիո Բանդերասը, արագացրել է դերասանուհի Մելանի Գրիֆիթի հետ ապահարզանը հանուն իր նոր ընկերուհու` 34-ամյա Նիկոլ Քիդմանի, հայտնում է vesti.ru-ն:
Դերասանը, ով օգոստոսի 10-ին կդառնա 55 տարեկան, ասել է, որ իր կնոջից բաժանվում է բարեկամաբար:
Հուլիսի կեսերին Daily Mail կայքում հայտնվել է Բանդերասի լուսանկարը իր նոր ընկերուհու հետ: Զույգը լուսանկարվել էր Իսպանիայում դերասանին Lifetime Achievement Award մրցանակի հանձնման արարողության ժամանակ: