«Յոթնյակ»-ի գագաթնաժողովի լոգոն Գերմանիայի ֆեդերալ բյուջեի համար արժեցել է 80 հազար եվրո, հայտնում է կառավարության ներկայացուցիչ Քրիստիանե Վիրտցը: Գագաթնաժողովը տեղի է ունեցել Բավարիայի Էլմաու ամրոցում 2015 թվականի հունիսի 7-8-ը: Այս մասին հայտնում է TASS-ը:
Վիրտցը միաժամանակ նշել է, որ Բավարիայի գագաթնաժողովից բացի, լոգոն օգտագործվել է նաև Գերմանիայի միջազգային ակումբում մեկ տարի նախագահության ժամանակ:
«Այն օգտագործել են նախարարական և այլ միջոցառումների ժամանակ»,- ասել է կառավարության ներկայացուցիչը: