Օրերս Victoria’s Secret-ը իր հրեշտակներին հավաքեց Հռոմում ձմեռային գովազդային արշավը նկարելու համար, հայտնում է marieclaire.ua-ը:
Նախագծին մասնակցել են ինչպես նախկին հրեշտակները, այնպես էլ նորերը, ում անունները VS-ն հայտարարել է այդ գարնանը: Նրանց մեջ են Ադրիանա Լիման, Ալեսանդրա Ամբրոսիոն, Լաիս Ռիբեյրոն, Ստելլա Մակսվելը, Էլզա Հոսկը, Ռոմի Սթրայդը:
Ֆոտոսեսիան տեղի է ունեցել իտալական լեգենդար Չինեչիտա կինոստուդիայում, որտեղ 60-ական թվականներին իր ֆիլմերը նկարահանել են Անտոնիոնին և Ֆելինին: