Մյունխենի քաղաքային խորհուրդը չի թույլատրել նացիստներին զոհված հրեաների անունով սալաքարերի տեղադրումը: Այս մասին գրում է BBC-ն:
Դեմ են հանդես եկել «կանաչների» խմբավորման անդամները և մի քանի այլ քաղաքական ուժեր, ինչպես նաև Մյունխենում հրեաների համայնքի առաջնորդ Շարլոտա Քնոբլաուխը:
Քնոբլաուխն անթույլատրելի է համարում, որ անցորդները ոտքերը սրբեն Հոլոքոստի զոհերի անուններով քարերի վրա:
Հոլոքոստի զոհերի հարազատները և նացիստական ճամբարների նախկին կալանավորների կազմակերպությունների ներկայացուցիչները մտադիր են հասնել սալաքարերի տեղադրման օրենքի արգելքին:
Նախագիծը կոչված է հավերժացնել Հոլոքոստին զոհ դարձած 6 մլն հրեաների անունները: