Իռլանդիայում գիտնականները պարզել են, որ մսի և պանրի գործածումը բացասաբար է ազդում մարդու իմուն համակարգի վրա:
Դրանք նպաստում են տարբեր վարակների՝ մարդու օրգանիզմ ներթափանցելուն`շրջանցելով իմուն համակարգը: Գիտնականների իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ մարդու օրգանիզմում առկա են միկրոօրգանիզմներ, որոնք կարող են տևական ժամանակով հայտնվել ներքին օրգաններում:
Հատկապես լիստերիա կոչվող մանրէն կարող է անցնել ստամոքսի թթվային միջավայրով: