Microsoft-ի Windows 10 Mobile տարբերակը կարող է թողարկվել այս տարվա նոյեմբերին: Այդ մասին iAfrica պորտալին տված հարցազրույցում հայտնել է Microsoft-ի հարավաֆրիկյան գրասենյակի ներկայացուցիչ Էնթոնի Դորոտին:
Windows 10 Mobile-ը սմարթֆոնների համար Microsoft-ի հաջորդ օպերացիոն համակարգն է, որը կփոխարինի Windows Phone 8.1-ին: Այն կստանան բոլոր սմարթֆոնները, որոնք աշխատում են համակարգի արդիական տարբերակներով, ինչպես նաև 512 Մբ օպերատիվ հիշողությամբ ոչ թանկ սարքերը: