Ամերիկյան LimitedRuns ընկերության ներկայացուցիչները, ովքեր զբաղվում են ռետրո-պաստառների թողարկմամբ, առաջին անգամ հրապարակել են Մերիլին Մոնրոյի մերկ գունավոր լուսանկարը` արված 1949 թվականին լուսանկարիչ Թոմ Քելլիի կողմից, հայտնում է Metro-ն:
Լուսանկարը հետագայում 900 դոլարով վաճառվել է Golden Dreams էրոտիկ օրացույցի հեղինակներին: Իսկ Մերիլինին լուսանկարվելու համար վճարել են ընդամենը 50 դոլար: Հետագայում Մոնրոն ասել է, որ նա համաձայնվել է լուսանկարվել հուսահատությունից դրդված, որովհետև դրամի խիստ կարիք ուներ: