Դերասանները, նախկին դիվանագետները և հատուկ ծառայությունների կադրային աշխատակիցները ԱՄՆ կոնգրեսին կոչ են արել հնարավորինս շուտ հավանության արժանացնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով ամերիկյան ԶԼՄ-ներին:
«Առանց այդ գործարքի մենք վերջիվերջո կարող ենք ներքաշվել Իրանի հետ պատերազմի մեջ` ևս մեկ վտանգավոր, տևական և ծախսատար հակամարտություն Մերձավոր Արևելքում, որը շատ կյանքեր կխլի»,- նման հայտարարությամբ Global Zero կազմակերպության ստեղծած տեսահոլովակում հանդես է եկել դերասան Մորգան Ֆրիմենը:
Բացի Ֆրիմենից, տեսահոլովակում են հայտնվել դերասանուհի Նատաշա Լայոնը, ԿՀՎ նախկին աշխատակից Վալերի Փլեյմը և Մոսկվայում նախկին դեսպան Թոմաս Փիքերինգը: