ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությունը Իրանի միջուկային ծրագրի օբյեկտների դեմ կսպառնա Մերձավոր Արևելքում և նրա սահմաններից դուրս լարվածության անկանխատեսելի սրմանը, հայտնում է TASS-ը: Այդպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:
Նրա պնդմամբ՝ Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծումը կառաջացնի Թեհրանի պատասխան ռեակցիան, որին էլ կարձագանքի Վաշինգտոնը: Այդ իրավիճակում անհնար կլինի խուսափել իրադրության զարգացումից «հետ-առաջ» սկզբունքով, նշել է Քերին:
«Հարցը կայանում է նրանում, թե դա որտեղ կվերջանա և ինչպես կվերջանա»,- նախազգուշացրել է նա:
Բացի այդ, ԱՄՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Մարտին Դեմպսին ասել է, որ ԱՄՆ-ը կարող է մի քանի անգամ այդպիսի հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, որը դրանց զարգացումը մի քանի տարով հետ կգցի: Սակայն այդ դեպքում Իրանը ամեն հարմար առիթով Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ներկայության դեմ կարող է կիրառել պատասխան միջոցառումներ: