Անգլիական «Լիվերպուլ»-ը միացել է գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլլերի համար մղվող պայքարին:
«Բիթլեր»-ի մրցակիցն այդ պայքարում «Մանչեսթեր Յունայթեդ»-ն է, որը արդեն փորձել է ձեռք բերել «Բավարիա»-ի ֆուտբոլիստի տրանսֆերը: 25-ամյա գերմանացու տեղափոխության դիմաց «կարմիր սատանաներ»-ը մյունխենյան ակումբին մոտ 100 միլիոն եվրո էին առաջարկել և մերժում ստացել:
Ավելի վաղ «Բավարիա»-ի ղեկավարությունը հայտարարել էր, որ Մյուլլերը չի լքի թիմը: