Կատալոնական «Բարսելոնա»-ն ավարտել է շրջագայությունը ԱՄՆ-ում և վերադարձել է Կատալոնիայի մայրաքաղաք:
Իսպանիայի չեմպիոնները Ատլանտյան օվկիանոսից այն կողմ երեք հանդիպում անցկացրին` «Լոս -Անջելես Գելեքսի»-ի հետ (2:1), «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ (1:3), «Չելսի»-ի հետ (2:2, 11մ ՝ 2:4):
Բոլոր խաղերին միասին ներկա է գտնվել 241 հազար երկրպագու:
Ամենաշատ ժամանակ խաղադաշտում անցկացրել է Սերխի Ռոբերտուն՝ 225 րոպե: Նրան հաջորդում են Սուարեսը և Ալբան:
Միայն երեք ֆուտբոլիստ է երեք խաղերում էլ հայտնվել մեկնարկային կազմում՝ Ադրիանո, Բուսկետս, Սուարես:
4 անգամ «Բարսա»-ի ֆուտբոլիստները հարվածել են դարպասաձողին՝ երեք անգամ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ խաղում, մեկ անգամ՝ «Լոս-Անջելես Գելեքսի»-ի:
10 օրվա ընթացքում թիմն անցել է 20 619 կիլոմետր ճանապարհ:
Գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հասցրել է անցկացնել 11 մարզում: