Մադրիդի «Ռեալ»-ի նախկին դարպասապահ Դիեգո Լոպեսը խոսել է Իկեր Կասիլյասի՝ «Ռեալ»-ից «Պորտու» տեղափոխության մասին:
«Ես Մադրիդում շատ ընկերներ ունեմ, և այդ թիմը միշտ կմնա իմ սրտում: Կասիլյասը հիանալի ֆուտբոլիստ է և մարդ: Մենք լավ ընկերներ ենք: Իկերը շատ բան է տվել «Ռեալ»-ին: Նրա որոշումը հարգում եմ: Ամեն դեպքում, դա անխուսափելի էր:
Ցանկանում եմ միայն հաջողություն մաղթել Կասիլյասին՝ իր նոր թիմում»,-Լոպեսի խոսքերը փոխանցում է As-ը: