Դարավերջին երկրի բնակչությունը կհասնի 11.2 մլրդ մարդու: Այս մասին գրում է Assocaited Press-ը` վկայակոչելով ՄԱԿ-ի ժողովրդագրական զեկույցին:
2030-ին այդ ցուցանիշը կկազմի 8.5 մլրդ մարդ, իսկ 2050-ին` 9.7 մլրդ: Ներկայումս աշխարհում մոտ 7.3 մլրդ մարդ է ապրում:
Նշվում է, որ 2022-ին Հնդկաստանը բնակչության քանակով կգերազանցի Չինաստանին, իսկ 2050-ին Նիգերիան կդառնա աշխարհում բնակչության թվով երրորդ երկիրը` շրջանցելով ԱՄՆ-ին: