ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային 5.4 միլիարդ դոլարի Patriot Advanced Capability-3 նորացված զենիթային հրթիռային կոմպլեքսի առաքմանը, հայտնել է պաշտպանության համագործակցության ոլորտում ԱՄՆ գործակալությունը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Համապատասխան ծանուցումը ուղարկվել է ԱՄՆ-ի կոնգրես: Ամերիկյան զինվորականների կարծիքով՝ այդ գործարքը Մերձավոր Արևելքում «կօգնի ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցներից մեկին»: Հրթիռներ արտադրող Lockheed Martin ընկերությունը կողմ է եղել որոշմանը:
Patriot PAC-3 հրթիռները նախատեսված են մարտավարական, բալիստիկ և թևավոր հրթիռները որսալու համար: