Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Ուլնեցի փողոցի թիվ 30 շենքի մոտ գտնվող 165 ավտոտնակի մոտ անհայտ անձը հրազենից արձակած կրակոցով սպանել է 1 կնոջ և 1 տղամարդու: Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության մեծ թվով աշխատակիցներ վարչության պետ ոստիկանության գեներալ մայոր Աշոտ Կարապետյանի և վարչության պետի օպերգծով տեղակալ ոստիկանության գնդապետ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Ավետիք Աբրահամյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 11 բրիգադը սակայն բժիշկները անզոր են եղել քանի որ նրանք տեղում մահացել են:
Մանրամասները՝ shamshyan.com-ում