Wednesday, 24 04 2024
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Ծառուկյան-Դաշնակցություն. նոր դաշի՞նք

ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի լիբանանյան այցը շատ հետաքրքրական իրադարձություն է, որն ըստ էության լինելով Հայաստանի սահմաններից դուրս՝ իրականում կարծեք թե վկայում է Հայաստանի սահմաններում, այսինքն՝ հայաստանյան ներքին կյանքում տեղի ունեցող հետաքրքրական տրանսֆորմացիաների մասին: Ծառուկյանը, ինչպես հայտնի է, այդ այցի ընթացքում 500 հազար դոլար նվիրաբերեց Կիլիկիո կաթողիկոսարանին, միաժամանակ 100 հազար դոլար էլ՝ լիբանանյան համայնքին:

Հետաքրքրական հանգամանք է և այն, որ Ծառուկյանի այցին ուղեկցում են դաշնակցականները, մասնավորապես՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, այսինքն՝ դե ֆակտո կուսակցության ղեկավարը: Դա նկատելի էր Գագիկ Ծառուկյանի այցի մասին պատմող ծավալուն հեռուստառեպորտաժում: Այդ ռեպորտաժում լիբանանյան համայնքի ներկայացուցիչները իրենց շնորհակալությունն են հայտնում Ծառուկյանին բարերարության և այցի համար:

Մի քանի տարի առաջ այս պատկերը լիովին հակառակն էր, և, ըստ էության, հայաստանցիներն էին տարբեր առիթներով նվիրաբերումներ սպասում սփյուռքահայերից և շնորհակալություն հայտնում նրանց հայաստանյան այցերի և այսպես ասած, Հայաստանը պահելու համար: Այսօր, փաստորեն, եթե իրավիճակը գլխիվայր չի շրջվել, ապա ըստ էության կա՛մ դրա ճանապարհին է, կամ էլ կա արդեն լիովին հակառակ պատկերը, և Հայաստանից էլ, այսպես ասած, Սփյուռքն են պահում:

Ընդհանուր առմամբ սա, իհարկե, բնականոն իրողություն պետք է լիներ, քանի որ Հայաստանը Սփյուռքից ոչ միայն պետք է ստանա, այլ նաև պետք է տա Սփյուռքին, ըստ որում՝ ոչ միայն, այսպես ասած, բարոյական աջակցություն: Սակայն խնդիրն այն է, թե արդյոք այս երևույթը Հայաստանում հասունացա՞ծ է պետական մտածողության մակարդակում, թե՞ ինչ-ինչ տրանսֆորմացիաներ են տեղի ունեցել կլանային մտածողության և հարաբերությունների շրջանակում և ըստ այդմ ուղղակի արտացոլվել են Հայաստան-Սփյուռք կապերի վրա:

Այս իմաստով, իհարկե, Ծառուկյան-Դաշնակցություն չազդարարված դաշինքը բավական հետաքրքրական է, որը դրսևորվում է լիբանանյան համայնքի ուղղությամբ, սակայն միաժամանակ նաև հարցեր առաջացնում, թե արդյոք այս համագործակցությունը կունենա՞ նաև, այսպես ասած, ներհայաստանյան շարունակություն կամ դրսևորում, թե՞ այն հենց ներհայաստանյան համագործակցության փաթեթում է, որ նախանշվում է ԲՀԿ-ի նախկին նախագահի և Դաշնակցության միջև: Եվ արդյոք սա որևէ կապ կարո՞ղ է ունենալ Ծառուկյան-Հովիկ Աբրահամյան հարաբերությունների հետ, որոնք կարծեք թե դեռևս չեն կարգավորվում ՀՀԿ գործկոմի փետրվարյան հայտնի նիստից հետո: Իսկ ինչպես հայտնի է, Հովիկ Աբրահամյանի հետ այնքան էլ լավ չեն նաև Դաշնակցության հարաբերությունները, և Աբրահամյանը հստակ պատկերացնում է, որ Սերժ Սարգսյանը ՀՅԴ-ի հետ հարաբերությունները, որոնք գրեթե դարձել են կոալիցիոն, ըստ էության օգտագործում է իշխանության մեջ Հովիկ Աբրահամյանի ազդեցությունը զսպելու համար, և այս ծիրում Գագիկ Ծառուկյանի ներգրավումը կարող է հետաքրքրական շարունակության նախադրյալ հանդիսանալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում