Wednesday, 24 04 2024
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը

Հասարակությունը թերահավատ է, որ կառավարությունը կարող է պայքարել կոռուպցիայի դեմ

Հայաստանում ամենակոռումպացված ոլորտներն են դատական համակարգը, պետական ծառայությունը և առողջապահության նախարարությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Թրանսփարենսի ինթերնեյշընլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Վարուժան Հոկտանյանը:

ՀՀ արդարադատության փոխնախարար, Հակակոռուպցիոն ծրագրերի ազգային համակարգող Սուրեն Քրմոյանն էլ հակադարձեց, թե՝ կառավարությունն ակտիվորեն պայքարում է կոռուպցիայի դեմ, և երեկվա կառավարության հակակոռուպցիոն խորհրդի նիստը և հրապարակված ռազմավարությունը վկայում են այդ մասին:

Քրմոյանի խոսքով՝ անհրաժեշտ է կոռուպցիայի դեմ համակողմանի պայքար: Կոռուպցիայի դեմ չպետք է պայքարի միայն կառավարությունը, այլ ցանկացած քաղաքացի և բիզնես-ոլորտի ներկայացուցիչ: «Մեր նպատակն է կոռուպցիայի դեմ պայքարում ներգրավել բիզնեսի ներկայացուցիչներին, նրանք չպետք է մասնակցեն կոռուպցիոն սխեմաներին, խնդիրները չպետք է լուծեն կաշառքի ու հովանավորչության միջոցով: Ընկերությունները պետք է ներքին ծրագերր մշակեն՝ իրենց ներսում կոռուպցիան բացառելու համար»,- ասաց Քրմոյանը՝ հավելելով, որ այնպիսի քայլեր պետք է ձեռնարկվեն, որ հասարակությունը ինքը տեսնի, որ կոռուպցիա չկա կամ գոնե նվազագույնի է հասել:

Տնտեսագետ, փորձագետ Արտակ Մանուկյանի խոսքով՝ այո, կառավարությունը պետք է պայքարի կոռուպցիայի դեմ, բայց իրենք դրա համար բավական ժամանակ ունեցել են, սակայն մենք որևէ գործուն քայլ չենք տեսել: «Իրենք բավականաչափ ժամանակ ունեցել են, և ոչինչ չի փոխվել, ոչ մի խոշորի գլխից չի բռնվել: Ու եթե իրենք քաղաքական կամք ունենային, ապա գոնե որևէ դեպքով գործնական քայլերի կգնային ու ցույց կտային, որ իրենք պատրաստակամ են վերացնելու կոռուպցիան: Այդ առումով ես՝ որպես քաղաքացի, պեսիմիզմով եմ լցված հակակոռուպցիոն խորհրդի գործունեության հանդեպ»,- ասաց Մանուկյանը:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում