Friday, 19 04 2024
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել

Համաշխարհային բանկն ինչո՞ւ չի ցանկանում, որ Հայաստանը լինի կաուչուկ արտադրող և արտահանող երկիր

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը:

– Պարոն Իսրայելյան, համաձայն չե՞ք Համաշխարհային բանկի այն եզրակացության հետ, որ «Նաիրիտ» գործարանի վերագործարկումը ֆինանսապես կենսունակ չէ:

– Ո՛չ, համաձայն չեմ: ՀԲ-ի այդ եզրակացությանը դեմ են նաև գործարանի մասնագետները: ՀԲ-ն հիմնվելով Jacobs ընկերության եզրակացության վրա՝ գրել է, որ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման, վերազինման համար մոտ 250 մլն դոլար է անհրաժեշտ: Իսկ գործարանի գլխավոր տնօրենը մասնագետների հետ միասին ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի մոտ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման մասին ենթահանձնաժողովի ստեղծման քննարկման ժամանակ նշեցին, որ «Նաիրիտը» վերագործարկելու համար 60 մլն դոլարն էլ բավարար է: Ես չգիտեմ, թե Jacobs-ը ինչ սարքավորումներ է նկատի ունեցել, բայց ես տեսել եմ գործարանի մասնագետների ներկայացրած ցանկը՝ դրանք ամբողջությամբ բավարար են վերաթողարկման համար: Նույնիսկ այդ 60 միլիոնն էլ կարելի է սեղմել:

– Ձեր կարծիքով՝ այնուամենայնիվ ինչո՞ւ «Նաիրիտն» այդքան պարտքեր կուտակեց:

– Ղեկավարության ոչ ճիշտ քաղաքականության պատճառով: Որքան է գրվել, թե գլխավոր տնօրենը կամ գլխավոր մասնագետներն ինչքան գումարներ են ստացել՝ խոսքը տասնյակ հազարավոր դոլարների մասին է:

– Դուք գլխավոր տնօրեն եք եղել, որքա՞ն աշխատավարձ եք ստացել:

– Ես ստացել եմ ընդամենը 380.000 դրամ: Ինձ գործից ազատելուց հետո աշխատավարձերը կտրուկ բարձրացրեցին: Իմ աշխատելու ժամանակ մենք 1 տոննա կաուչուկը միջնորդ ընկերությանը վաճառում էինք 2500 դոլարով: Դա բաժնետիրոջ որոշումն էր, բայց կաուչուկի ինքնարժեքը մոտ 2800-2900 դոլար էր: Այսինքն՝ մենք վաճառում էինք ինքնարժեքից ցածր գնով, միջնորդ ընկերությանը տալիս էինք գնի 10 տոկոս: Իսկ այդ ժամանակ կաուչուկի շուկայական գինը 3500 դոլար էր:

– Ո՞րն էր միջնորդ ընկերության՝ ինքնարժեքից ավելի ցածր գնով վաճառելու նպատակը:

– Գործարանն այդ վիճակի մեջ գցելը, որ չաշխատի գործարանը:

– Այսինքն՝ բաժնետերը գործարանը նպատակային գնեց, որ այն հասցներ ոչ աշխատունա՞կ վիճակի:

– Այո՛, բայց նրանք գործարանը չեն գնել: Նրանք գործարանի բաժնետոմսերը Միջպետական բանկում գրավ են դրել՝ առանց մի դոլար իրենց գրպանից դնելու: Վերցրել են գումար, փակել են կառավարության 40 միլիոն դոլարից 39 մլն դոլար պարտքը: Եվ նպատակային կերպով գործարանը հասցրել են այս վիճակին, ում պատվերով կամ ինչու՝ չեմ կարող ասել:

– Այդ գործարքի մեջ կայի՞ն հայ պաշտոնյաներ:

– Նման հարցերին պատասխանելու համար պետք է փաստեր ունենալ: Ես փաստ չունեմ, ենթադրություններ ունեմ, բայց դրանք քիչ են: Կարող եմ ասել, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ իր՝ Միջկառավարական բանկի նախագահ լինելու ժամանակ «Նաիրիտ» գործարանի հետ կապված ոչ մի գործարք չի կատարվել, բայց ես հայտարարում եմ, որ «Ռայնովիլ Փրոփերթի լիմիթեդ» ընկերությունը «Նաիրիտի» դիմաց վարկը ստացել է այդ բանկում Տ. Սարգսյանի ղեկավարության ժամանակ:

– Հնարավո՞ր է, «Նաիրիտի» նման հզոր գործարանը սեփականաշնորհվի, բայց այդ գործարքի կամ գործարանում տիրող իրավիճակի մանրամասներին տեղյակ չլինի այն ժամանակ գործող նախագահը:

– Այն ժամանակ մի քանի անգամ առիթ է եղել լսելու, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասում էր, թե ես պատրաստ եմ «Նաիրիտը» ցանկացած ներդրողի անվճար տալ՝ մի պայմանով, որ այն աշխատի: Ես գիտեմ, որ նրան ներկայացրել են, թե ներդրողը բավականին լուրջ ընկերություն է: Իսկ «Ռայնովիլը» կառավարության հետ կնքած պայմանագրի համաձայն պետք է 220 մլն դոլարի ներդրում կատարեր, որից 60 միլիոնը պետք է կատարեր մինչև 2009թ. հունվարի 1-ը: Եթե ներդրումը չէր կատարում, ապա կառավարությունն իրավունք ուներ տված բաժնետոմսերը ետ վերցնելու:

– Եթե ինքնարժեքից ցածր գնով չվաճառվեր կաուչուկը, գործարանը ի՞նչ վիճակում կլիներ:

– Երբ ես գործարանում եմ եղել, այն ամբողջությամբ պետական էր: Այն ժամանակ գործում էր մի պայմանագիր, որ կաուչուկի միակ վաճառողը «Ինտեր կաուչուկ» ընկերությունն է, որը մեկ տոննան գործարանից գնում էր 2400 դոլարով: Այն ժամանակ ես էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին տեղեկացրեցի, որ այդ գումարը շատ ցածր է շուկայական գնից: Համաձայնություն ձեռք բերեցինք, որ մենք ինքներս վաճառենք կաուչուկը: Մենք երբ արտադրանք էինք առաքում, գումարը ստանում էինք 45 օրվա ընթացքում: Բայց պայմանագիր ձեռք բերեցինք, որի համաձայն կարող էինք անգամ կանխավճար ստանալ և մեկ տոնան 3000 դոլարով վաճառել: Բայց Մոսկվայից ինձ զանգեց այն ժամանակ «Նաիրիտ» գործարանի հարցերը կարգավորող Վահան Մելքոնյանը, թե ով է ինձ իրավունք տվել առանց իրենց գիտության այլ ընկերությանը կաուչուկ վաճառել: Ես պատասխանեցի, թե ունեմ ձեր ընկերության նկատմամբ պայմանագրային պարտավորություն, դա կկատարեմ: Ձեզ վաճառքի գնից 10 տոկոս է հասնում, ես այն կտամ՝ դուք յուրաքանչյուր տոննայի համար 300 դոլար կստանաք: 10 րոպե անց ինձ զանգեց Ա. Մովսիսյանը և ասաց, որ առաքում չանեմ, այլ հարցեր կան: Մեկ շաբաթ անց գործարանը վաճառվեց «Ռայնովիլին»: Ես հետո մտածում էի, որ եթե այդ քայլը չանեի, եթե ես ուղղակի վաճառքի փորձ չանեի, միգուցե գործարանն այդքան շուտ չվաճառվեր: Չէ՞ որ ես իրենց եկամուտից զրկելու քայլեր էի անում:

– Համաշխարհային շուկայում հիմա որքա՞ն է կաուչուկի գինը: Որքա՞ն են «Նաիրիտում» արտադրություն կազմակերպելու կամ արտահանելու հնարավորությունները: Հատկապես որ ՀԲ-ն իր եզրակացության մեջ նշել է, որ հումքի և գազի գները շատ բարձր են:

– ՀԲ-ն իր եզրակացության մեջ նշել է, որ գործարանում բութադիենով աշխատելու ժամանակ մեկ տոննա կաուչուկի արժեքը 2822 դոլար է: Նրանք էլ նշել են, որ վաճառքի գինը 3850 դոլար է: Տեսեք տարբերությունը: Միանշանակ պարզ է, որ հնարավոր է գործարանը եկամուտով աշխատեցնել:

– Միգուցե ՀԲ-ն միտումնավո՞ր է նման եզրակացություն տվել: Չէ՞ որ նույն ՀԲ-ի եզրակացության մեջ նշված է, որ կաուչուկ են արտադրում և արտահանում ԱՄՆ-ը և Գերմանիան: Միգուցե ՀԲ-ն չի՞ ցանկանում, որ այս երկրների շարքում Հայաստանն էլ կաուչուկ արտահանող երկիր մնա:

– Դուք ինքներդ տվեցիք ձեր հարցի պատասխանը: Ինչու եմ ասում, որ «Ռայնովիլը» նպատակային գնեց «Նաիրիտը»: 2006թ. «Նաիրիտը» գրավել էր Ռուսաստանի շուկայի 90 տոկոսը: Մինչ մեր աշխատելը գերմանական «Բայեր» ընկերությունն էր ռուսական շուկա կաուչուկ մատակարարում: «Նաիրիտի» գործարկումից հետո այդ ընկերությունն աստիճանաբար դուրս եկավ ռուսական շուկայից: Մենք արդեն Եվրոպա, անգամ ԱՄՆ էինք արտահանում: Դա նշանակում էր շուկայի գրավում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում