Հարավկորեական Samsung ընկերությունն աշխատում է սելֆիի համար անօդաչուի ստեղծման վրա, որը պետք է դառնա արտադրողի հաջորդ բեկումնային արտադրանքը։ Այս մասին հայտնում է sammobile.com-ը։
Նախագիծն ստացել է Selfie Camera Drone անվանումը։ Դրա մասին առայժմ շատ քիչ բան է հայտնի։ Ըստ ամենայնի, այն նման կլինի Lily Camera-ին՝ անօդաչու սարք, որը հետևում է տերերին և լուսանկարներ անում։ Այդ սարքը զգալի հետաքրքրություն է առաջացրել սպառողների շրջանում։