2014 թվականին բրիտանական խորհրդարանի անդամներն ու աշխատակիցները աշխատանքային համակարգիչներից պոռնոկայքեր են այցելել 247 հազար անգամ։ Այս մասին հայտնում է Daily Express-ը։
Ամենից հաճախ լորդերն ու պատգամավորները նման կայքեր են այցելել ապրիլին՝ մոտ 42 հազար անգամ, ինչն օրական ստացվում է 1300։ Տվյալները հրապարակվել են Մեծ Բրիտանիայում գործող տեղեկատվության ազատության օրենքի շրջանակում։
Ցուցանիշները ցածր են եղել 2013-ի համեմատ. այն ժամանակ բրիտանական խորհրդարանի անդամները մեծահասակների համար կոնտենտով էջեր էին բացել 350 հազար անգամ։