Դիարբեքիրում PKK-ի մի խումբ ահաբեկիչներ հարձակում են կատարել ոստիկանական բաժանմունքի վրա։ Այս մասին գրում է Milliyet պարբերականը։
Բաժանմունքը հրթիռակոծման է ենթարկվել տեղի ժամանակով ժամը 20.00-ին։ Ոստիկանական բաժանմունքում գտնված ոստիկանները հետ են մղել ահաբեկիչներին։
Հաղորդվում է, որ հարձակումից հետո մի քանի ռազմական F-16 ինքնաթիռներ օդ են բարձրացել և ուղղվել սահմանի կողմը։ Հայտնի չէ՝ խոսքն իրաքյա՞ն, թե՞ սիրիական սահմանի մասին է։