Nike և Apple ապրանքանիշերը, ավիափոխադրող American Airlines ընկերությունն ու Facebook սոցկայքը ակտիվորեն աջակցում են հավասարության ակտին և հայտարարել են այն քարոզելու պատրաստակամության մասին, հաղորդում է Time-ը:
«ԼԳԲՏ հանրության իրավունքները շատ են անտեսվել և վերջապես ժամանակն է ոչ թե ուղղակի պաշտպանել նրանց, այլ միասեռականներին անհրաժեշտ է ավելի շատ արտոնություններ տալ` նրանք բավականին տառապել են»,- ասվում է Apple-ի մամլո հաղորդագրությունում:
Նշվում է, որ աշխատավայրում հավասարություն ապահովելը կօգնի նաև բիզնեսին:
Facebook-ում հայտարարել են, որ հիմնարար սկզբունքը, որի վրա կառուցվում է ընկերությունը, աշխատակիցների իրավահավասարությունն է: