Մոնիկա Բելուչին ծնվել է 1964 թվականի սեպտեմբերի 30-ին Իտալիայի Չիտա դի Կաստելո քաղաքում: Մանկությունից նա ուզում էր դառնալ իրավաբան և որպեսզի սովորի Պերուջայի համալսարանում, 16-տարեկանից սկսել է աշխատել որպես մոդել, հայտնում է gogetnews.info-ն:
Սակայն գլամուր կենսակերպը արագ դուր եկավ Մոնիկային, և նա հրաժարվեց իր մանկական երազանքից: Բացի մայրենի իտալերենից, նա կատարելապես տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին, ինչպես նաև գիտի մի փոքր իսպաներեն: