Յանուկովիչը պատրաստ է ուկրաինական արդարադատությանը ցուցմունքներ տալ տեսաժողովի ռեժիմում, հայտնել է Ուկրաինայի նախին նախագահի դատապաշտպան Վիտալի Սերդյուկը: Այս մասին հաղորդում է vesti.ru-ն:
Դատապաշտպանի բառերով՝ Յանուկովիչի կողմից այդպիսի որոշում կայացնելը թելադրված է իր նկատմամբ հեռակա դատ սկսելու գործընթացի կանխման ցանկությամբ:
«Յանուկովիչը պարզ ձևով խնդրել էր իր կարծիքը լսել տեսաժողովի միջոցով»,- պատմել է դատապաշտպանը:
Նա պարզաբանել է, որ հեռակա դատի սկսման համար, համաձայն գործող ուկրաինական օրենքի նորմերի, պետք է լինի մի քանի հիմք. մարդը պետք է գտնվի միջազգային հետախուզման մեջ կամ խուսափի հետաքննության հետ գործակցելուց: