ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կոնգրեսականներին նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կատարում իրենց խնդիրը, հայտնում է RIA Novosti-ն:
Նրա կարծիքով՝ առանց համաձայնության ԱՄՆ-ը չի կարող Իրանին հարկադրել պատժամիջոցներ, քանի որ դրա համար հիմքեր չեն լինի: Եթե Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները Վաշինգտոնը կիրառի միայնակ, դրանք չեն աշխատի Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրի ստորագրումից հետո, ասել է Ջոն Քերին:
Նա օրենսդիրներին կոչ արեց լավ մտածել «այդպիսի դեպքում ինչպիսին կլինի ԱՄՆ-ի հաջորդ քայլը»:
«Ոչ ոք այդ հարցին պատասխան չի տալիս»,- հայտարարեց Քերին: