Թուրքիայի իշխանությունները շարունակում են ծավալուն հակաահաբեկչական օպերացիան ընդդեմ ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) գրոհայինների: Ամբողջ օրը թուրք զինվորականները Սիրիայի Քոբանի քաղաքում հարվածել են գրոհայինների դիրքերին: Իսկ Եվրոպայում ՆԱՏՕ-ի երկրների արտակարգ նիստ է գումարվել: Անկարան ռազմական օգնություն չի խնդրել: Դրա փոխարեն Իրաքում քրդերի դիրքերի ռմբակոծության թույլտվություն է ստացել:
«Մենք բոլորս աջակցում ենք Թուրքիային: Երկիրը ռազմական օգնության չի դիմել: Սակայն մենք բոլորս էլ գիտենք, որ Թուրքիան կայուն դաշնակից է` շատ հուսալի զինված ուժերով»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի փոքր հստակեցրել է Թուրքիայի դիրքորոշումը: Առաջին քայլը պետք է լինի Սիրիայի տարածքում բուֆերային գոտի ստեղծելը 100 կմ տարածքով` հնարավոր ոչ թռիչքային գոտիով: Ծրագիրն արդեն համաձայնեցվել է ԱՄՆ-ի հետ: