Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին վստահ է, որ 20-30 տարի անց իր երկիրը Եվրոպայում առաջատար կդառնա, գրում է RIA Novosti-ն:
«Ինչպիսի զարգացում էլ ունենա երկրում քաղաքական քննարկումը, ենթադրում եմ, որ Իտալիային փայլուն ապագա է սպասվում: 20-30 տարի անց Իտալիան Եվրոպայում և աշխարհում առաջատար կդառնա»,- հայտարարել է նա:
Ռենցին նաև նշել է, որ երկրի ճակատագիրը շատ բաներում կախված է այնտեղ անցկացվելիք կառավարական բարեփոխումներից: