ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի՝ՖԻՖԱ-ն գլխավորելու շանսերը գնալով մեծանում են: Իտալացի նախկին ֆուտբոլիստին սկսել են աջակցություն հայտնել աշխարհի տարբեր ծայրերից, ինչը կօգնի նրան ընտրություններում շատ ձայն հավաքել:
Պլատինիին իրենց ձայնն են պատրաստվում տալ ՈՒԵՖԱ-ից, CONMEBOL-ից, CONCACAF-ից և AFC-ից: Իտալացու օգտին քվեարկելու է նաև Լիբերիայի ֆուտբոլի ֆեդերացիան:
Հիշեցնենք, որ նախագահական արտահերթ ընտրությունները կայանալու են 2016 թվականի փետրվարի 26-ին: