Saturday, 20 04 2024
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը

1-2 րոպեում Մհերը աղջկա թևից քաշելով փորձել է մեքենա նստեցնել, կռվել է աղջկա բարեկամների հետ ու դանակահարել անչափահաս երեխայի

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Մհեր Հարությունյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ:

21-ամյա Մհերին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը խուլիգանական դրդումներով ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով այն բանի համար, որ 2014 թվականի սեպտեմբերի 13-ին, ժամը 23-ն անց 30-ի սահմաններում Երևան քաղաքի 16-րդ թաղամասի շենքերից մեկի բակում Վահագն Ի.-ի ու նրա անչափահաս որդու՝ 1997 թվականի փետրվարի 8-ին ծնված Արեգի հետ չնչին առիթից՝ վերջիններիս բարեկամուհի Ալլային (անունը փոխված է) փողոցում անհանգստացնելու հետ կապված խոսակցության ընթացքում «սանձարձակ ու անպարկեշտ արտահայտություններ է արել Վահագն Ի.-ի հասցեին, Արեգի ներկայությամբ հրահրել է քաշքշուկ, խուլիգանական դրդումներով ծանր վնասվածք հասցնելու դիտավորությամբ հարձակվել է Արեգի վրա, իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով երկու անգամ հարվածել է նրա կրծքավանդակին, ձախ գոտկային շրջանին ու նրա առողջությանը դիտավորությամբ հասցրել է ծանր վնաս՝ կրծքավանդակի ու որովայնի խոռոչներ թափանցող, ստոծանու և ստամոքսի վնասմամբ, գոտկային շրջանի ծակած-կտրած վերքերի ձևով: Դանակի հարվածներից հետո Մհեր Հարությունյանը դիմել է փախուստի:

Դատարանում Մհերն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն: Նա հայտնել է, որ դանակով ինքն է հարվածել Արեգին:

Դեպքի օրը, ժամը 21-22-ի սահմաններում ինքը հանդիպել է ընկերոջը՝ Արմենին, իրար հետ գարեջուր են խմել, այնուհետև տեսել են անցնող աղջիկներին՝ Ալլային ու Մերիին (անունը փոխված է):

Ինքը մեքենայի միջից Ալլային ինչ-որ արտահայտություն է արել՝ խի՞ ես նայում, հետո իջել է մեքենայից, Ալլայի հետ զրուցել է: Այնուհետև մոտ 300 մետր քայլելով իջել է ներքև: Մերին այդ ժամանակ քայլել է իրենցից առաջ:

Ալլան նրան ձայն է տվել, որ հետ գա, բայց նա հետ չի եկել ու գնացել է, իսկ ինքը Ալլայի հետ մնացել է մոտ տասը րոպե: Ալլան ասել է, թե գալիս են բարեկամները՝ Վահագնն ու Արեգը, ինքը նրան ասել է, որ կարող է գնալ:

Արեգի ու նրա հայրիկի հետ մեկ կամ երկու րոպե խոսակցություն է եղել: Արեգը հարվածել է իրեն, ինքը հարվածել է Արեգին:

Ինքն Ալլային չի հարվածել, ձեռքով չի հպվել նրա թիկունքին, միայն մի պահ բռնել է ձեռքից, նրան չի ցավեցրել:

Երբ Ալլան ցանկացել է տալ իր հեռախոսահամարը, եկել են Վահագնն ու Արեգը: Նրանք Մերիի հայրն ու եղբայրն են՝ իրեն Ալլան է ասել:

Բակում գոռոց, աղմուկ, հայհոյանք իր կամ նրանց կողմից չի եղել: Դեպքը տևել է մեկ կամ երկու րոպե: Չի կարող ասել՝ բակում իրենցից բացի մարդ եղե՞լ է, թե՞ ոչ, որովհետև մութ էր:

Դեպքի ժամանակ ինքն էլ է վնասվածք ստացել՝ ձախ աչքի տակը պատռված է եղել: Ինքը բժշկի չի դիմել: Ինքը մտածել է, թե քարով են խփել…

Արեգին ինքը երկու անգամ է հարվածել: Առաջին անգամ խփել է, երբ նա մոտեցել է իրեն, որ խփի, իսկ երկրորդ անգամ մտածել է, որ նա նորից ուզում է մոտենալ ու խփել, դրա համար է հարվածել:

Իր ձեռքի դանակի լեզվակը բացված վիճակում եղել է մոտ 10-12 սմ: Դեպքից հետո դանակը գցել է ճանապարհին:

Բանակում ծառայելու ժամանակ դանակը միշտ մոտն է եղել: Այդ օրն էլ ինքը դանակով գարեջուր է բացել:

Վահագնի հետ խոսակցության ժամանակ ինքն Արեգին է ասել. «Գրիզիտ մի արա», քանի որ նա անընդհատ խոսակցությունն ընդհատել է:

Աղջիկներին, Վահագնին ու Արեգին ճանաչել է հենց դեպքի օրը: Դրանից առաջ նրանց չի ճանաչել:

Աղջիկներին հանդիպել է ժամը 22-ի սահմաններում: Ինքը միայն Ալլայի ձեռքն է բռնել:

Ինքը տուժողների ու վկաների հետ թշնամություն չի ունեցել, չի կարող ասել, թե նրանք ինչու են նման ցուցմունքներ տալիս:

Երբ մեքենայից իջել է, դանակն իր ձեռքին է եղել: Ալլան նայել է դանակին, ինքը նրանից ներողություն է խնդրել, ծալել է դանակն ու դրել է գրպանը, այդքան բան է եղել:

Չի կարող ասել՝ Մերին ինչու է գնացել դեպի իրենց տուն, իսկ Ալլան մնացել է: Չի կարող ասել, թե ինչու են Վահագնն ու Արեգն իջել բակ:

Ալլան հնարավորություն ուներ գնալու, ինքը նրան չի պահել: Ինքը Վահագնին հարցրել է՝ ո՞րն է նրա աղջիկը: Հետո ասել է, որ Մերիին ինքն ընդհանրապես ոչինչ չի ասել, միայն Ալլայի հետ է խոսել ու շատ նորմալ է խոսել, ցանկացել է նրա հետ ծանոթանալ: Ինքն աղջիկներին չի նեղացրել:

Սկզբում Արեգն է իրեն հարվածել կողքից:

Ինքը դեպքի վայրից չի փախել, պարզապես հեռացել է: Իրեն մեղավոր է ճանաչում Արեգին հարվածելու համար: Առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Տուժող Արեգը հայտնել է, որ Մոսկվայից իրենց տուն հյուր էր եկել իրենց բարեկամուհի Ալլան, ու քույրը՝ Մերին, նրան տարել էր քաղաքում զբոսնելու:

Երեկոյան ինքն ու հայրն էին տանը, երբ քույրը զանգել է: Նա խնդրել է իջնել ներքև, քանի որ տղաների հետ խոսակցություն է եղել: Քույրը հորն է զանգել: Ինքը հոր հետ իջել է բակ:

Քրոջը տեսել է վերելակի մոտ: Նա եղել է խառնված վիճակում: Ալլան եղել է մի քիչ հեռու: Քրոջն ասել է, որ շուտ գնան տուն: Ալլային հարցրել է՝ ի՞նչ է եղել, նա պատասխանել է, որ տղաներն իրեն անհանգստացրել են:

Տղաների անունները նա չի տվել, որովհետև նրանց չի ճանաչել: Տղաները կանգնած էին Ալլայից մի քանի մետր հեռավորության վրա: Ինքն ու հայրը մոտեցել են Մհերին, մյուս տղան ընդհանրապես խոսակցությանը չի մասնակցել:

Հայրն այդ տղային ասել է, որ նա տուն գնա, ասել է՝ «տաքացած ես»: Ինքն է փորձել նրան հանգստացնել: Բայց Մհերն ասել է իրեն. «Դո՞ւ ինչի ես եկել»: Հետո հորն ասել է. «Ինչի՞ ես գրիզիտ լինում»: Այսինքն՝ Մհերը, իր հոր տարիքը չհարգելով, ճիշտ չի արտահայտվել:

Ինքը աջ ձեռքով խփել է նրան՝ հոր հետ անհարգալից խոսելու համար: Մի քանի վայրկյան հետո Մհերը դանակով խփել է իրեն: Ինքը դանակը չի տեսել: Այդ ժամանակ մութ է եղել, ինքը վնասվածքն էլ չի նկատել: Բայց տեսնելով, որ արյուն է հոսում, վազել է դեպի շքամուտք, որտեղից իրեն մեքենայով տարել են հիվանդանոց ու վիրահատել են:

Վկա Մերին ասել է, որ ինքն ու Ալլան զբոսանքից վերադառնալիս մտել են խանութ: Երբ դուրս են եկել, նկատել են, որ մի մեքենա գալիս է իրենց հետևից: Մեքենայի մեջ տղաներ են եղել, իրենց վատ են պահել, վատ են խոսել: Քույրը նրանց ասել է՝ քշեք-գնացեք:

Իրենք քայլել են դեպի տուն, մեքենան շարունակել է գալ իրենց հետևից: Տղաներն ընթացքի ժամանակ շարունակել են խոսել:

Հետո մեքենան կանգնեցրել են, քաշքշել են Ալլայի թևերից: Ինքը անմիջապես առաջ է գնացել ու զանգել է հորը, որ նա շուտ իջնի:

Հայրը եղբոր հետ իջել է: Կռիվ են արել, ինքը ոչինչ չի տեսել, որովհետև իրեն տուն են ուղարկել:

Ամբաստանյալը, ըստ Մերիի, նստած է եղել վարորդի կողքին, ինքը նրան նախկինում չի տեսել: Վարորդ Արմենը իրենց թաղամասից է:

Տղաները, ըստ Մերիի, սկզբում իրենց առաջարկել են, որ նստեն մեքենա, իրենց հասցնեն շենք: Իրենք ասել են՝ պետք չէ, իրենք ոտքով կգնան: Բայց Մհերն իջել է մեքենայից, բռնել է քրոջ թևից, ասել է, որ նա նստի մեքենա, Մհերի ձեռքին դանակ է եղել, բայց հետո նա այն ծալել ու դրել է գրպանը:

Ինքը փորձել է Ալլային քաշելով մի կողմ տանել, Ալլան ասել է՝ թող, տեսնեմ ինչ է ասում: Ինքը գնացել դեպի իրենց շենքը ու զանգել է հայրիկին…

Ընդհանուր իրավասության դատարանը վերաորակել է Մհեր Հարությունյանի արարքը, նրան մեղավոր է ճանաչել դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Մհեր Հարությունյանը դատապարտվել է 4 տարի ազատազրկման: Այս պատժին հաշվակցվել է նախաքննության ժամանակ անազատության մեջ Մհերի մնացած 4 ամիսը, վերջնական պատիժ է սահմանվել 3 տարի 8 ամիս ազատազրկումը:

Մհերը կալանքի տակ է առնվել դատարանի դահլիճից:

Այս դատավճիռը բողոքարկվել է ամբաստանյալի շահերի պաշտպանի ու մեղադրող դատախազի կողմից:

Վերջինս անհիմն է համարել արարքի վերաորակումը ընդհանուր իրավասության դատարանի կողմից ու միջնորդել է Մհեր Հարությունյանին մեղավոր ճանաչել խուլիգանական դրդումներով տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով, և նշանակել արարքին համաչափ պատիժ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում