ԱՄՆ-ի գիտնականները պարզել են, որ 12835 տարի առաջ Երկրի վրա ընկել է խոշոր երկնաքար, հայտնում է telegraf.com.ua-ը:
Դրա հետևանքով տեղի է ունեցել կտրուկ սառեցում, որի արդյունքում ոչնչացել են մաստոդոնները, մեկատերիները, թքուր-ատամնավոր կատուները և կենդանիների այլ տեսակներ:
Դեռևս 2007 թվականին մեքսիկական լճերից մեկի հատակում հայտնաբերվել են տիեզերական մետաղներ և միկրոգնդիկներ, որը վկայում է 12 հազար տարի առաջ ընկած երկնային մարմնի մասին:
Արված հայտնագործությունը գիտնականները համարում են շատ կարևոր օղակ պատճառահետևանքային կապի, և այժմ կարելի է հաստատել, որ հենց երկնային մարմնի ընկնելն է դարձել սառեցման պատճառը: