Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ առաջիկայում թիմի ավագի թևկապը կարող է ստանալ Էդեն Ազարը: Հիմա ավագի թևկապը պատկանում է Ջոն Թերիին: Մոուրինյոյի կարծիքով՝ Ազարը նախորդ մրցաշրջանում Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստն էր:
«Նախորդ մրցաշրջանում Ազարը լավագույնն էր Եվրոպայում: Նա ավելի լավ էր խաղում, քան Ռոնալդուն: Այնուամենայնիվ ես կարծում եմ, որ ֆուտբոլիստի համար ավելի կարևոր են թիմային տիտղոսները, քան անհատական նվաճումները»,-պորտուգալացի մասնագետի խոսքերը փոխանցում է ESPN-ն: