Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Զիկոն հայտարարել է, որ ցանկանում է պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը ստանձնելու համար:
«Առաջին պայմանն այն է, որ ես բրազիլացի եմ: Հավաքականի կազմում խաղացել եմ ավելի քան 10 տարի և կյանքիս մեծ մասը նվիրել եմ Բրազիլիայի հավաքականին: Հենց այդ պատճառով էլ ես դիմել եմ Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիային: Ես նամակի միջոցով պատմել եմ կազմակերպության նախագահին իմ ապագա ծրագրերի մասին: Հիմա ես սպասում եմ պատասխանի»,- ասել է Զիկոն:
Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը հայտարարել էր, որ լքում է զբաղեցրած պաշտոնը: Նախագահական արտահերթ ընտրությունները կայանալու են 2016 թվականի փետրվարի 26-ին: