Հոլանդացի մասնագետները միկրոհամակարգիչ են հայտնաբերել, որն օգնում է չմոռանալ իրերը և հետևել դրանց: Թրեքներն աշխատում են ինքնուրույն, և դրանց գործածման համար սմարթֆոն անհրաժեշտ չէ:
Դրանք կարելի է ամրացնել ցանկացած առարկայի: Նրանք ստեղծում են իրերի իրենց սեփական ցանցը:
«Փոքրիկ միկրոհամակարգիչները ձեր իրերն ավելի խելացի են դարձնում: Այնքան խելացի, որ նրանք կարող են զգուշացնել ձեզ, եթե որևէ բան մոռանաք: Դուք կարող եք միացնել ինչ ցանկանաք` բանալիներ, դրամապանակ, պայուսակ»,- ասել են մասնագետները:
Միկրոհամակարգիչները կարելի է կարգավորել այնպես, որ ազդանշան հաղորդեն իրի ընկնելու դեպքում: Օգտատերը կարող է իրերի խումբ ձևավորել, որոնք միշտ պետք է իր հետ լինեն: