Այժմ Twitter-ում հնարավոր կլինի թվիթների մոնիտորինգ իրականացնել և հեռացնել գրագողության մեջ կասկածվողներին: Ընկերությունը որոշել է նման գործողություններ իրականացնել այն բանից հետո, երբ բողոքներ է ստացել, որ ցանցում որոշ գրառումներ «գողանում են» այլ օգտատերեր: Այս մասին գրում է Huffington Post-ը:
Նման դեպք է պատահել գրող Օլգա Լեքսվելի հետ, երբ վերջինս նկատել է, որ իր կատակը որոշ հաշիվներ տարածել են առանց աղբյուրին հղում անելու: Նա հայտարարությամբ դիմել է Twitter-ին, որից հետո նման թվիթները հեռացվել են: